ՇԱՐԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱԿԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

ՇԱՐԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱԿԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Авторы публикации

Рубрика

Лингвистика

Просмотры

11

Журнал

Журнал «Научный лидер» выпуск # 22 (24), август ‘21

Дата публикации 31.07.2021

Поделиться

Սույն հոդվածում քննվում են շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները և նրանց արտահայտման հիմնական միջոցները։

Սույն հոդվածի նպատակը շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունների ուսումնասիրությունն է: Ուսումնասիրության համար նյութ են դարձել գեղարվեստական գրականությունից քաղված բնագրային օրինակները։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում մենք բազմիցս հանդիպել ենք այնպիսի նախադասությունների, որոնք արտահայտում են հակադրական հարաբերություններ։ Շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվել են Վ. Առաքելյանը (1964), Ն. Պառնասյանը (1964), Գ. Գարեգինյանը (1991) և ուրիշներ։
            «Հակադրական շարահարությունը, - գրում է  Վ Առաքելյանը, - կազմված է երկու նախադասություններից, որոնցից առաջինում հաղորդվում է մի որևէ երևույթ, իրողություն, իսկ երկրորդ նախադասության մեջ հաղորդված իրողությունը, երևույթը հակադրվում է նախորդին» [3, էջ 367]։   
            Վ
Առաքելյանը  գտնում է, որ «հակադրությունը պայմանավորվում է նախադասության մեջ կիրառված առանձին անդամների և կամ ամբողջ նախադասության հակադիր նշանակությամբ» [3, էջ 314]։      
            Ըստ Գ
Գարեգինյանի՝ շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություն ունեցող բարդ նախադասություններում կարևոր են «բաղադրիչ նախադասությունների հակադիր կամ հակասական բովանդակությունը, հականիշ բառերի առկայությունը, ստորոգյալների դրական և ժխտական ձևերի գործածությունը, ինչպես նաև հակադրական հնչերանգի առկայությունը, որը բնորոշվում է նրանով, որ առաջին նախադասության վերջում ձայնի տոնը մի փոքր բարձրանում է, հետո տրվում է աննշան դադար, որից հետո երկրորդ նախադասությունը արտաբերվում է ձայնի տոնի իջեցումով և հակադրվող բառերը ստանում են տրամաբանական շեշտ» [4, էջ 310]։ Բերենք բնագրային մի օրինակ

Մարիամը ձեն տվեց, պապիկը չարթնացավ (8, էջ 16)։

            Ինչպես մենք տեսնում ենք, վերոհիշյալ բնագրային օրինակում առաջին բաղադրիչ նախադասության մեջ «ձեն տվեց» ստորոգյալը ստանում է տրամաբանական շեշտ, և ձայնի տոնը մի փոքր բարձրանում է։ Երկրորդում նույնպես «չարթնացավ» ստորոգյալը ստանում է տրամաբանական շեշտ, սակայն այս անգամ ձայնի տոնը իջնում է։  
           
Ինչպես մենք գիտենք, հակադրական հարաբերություններ արտահատող շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները համարժեք են զոդվածով կապակցված բարդ համադասական  նախադասություններին։ Ուստի մենք կարող ենք շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները բաժանել երեք խմբի՝     
            ա) շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններ, որոնք համապատասխանում  են իսկ շաղկապին։         
            Սովորաբար շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում, որոնք համապատասխանում են իսկ շաղկապին, ստորոգյալը երկու բաղադրիչ նախադասությունների համար ընդհանուր է, ինչպես նաև երկրորդ բաղադրիչ նախադասության օժանդակ բայը զեղչվում է: Բերենք բնագրային օրինակներ.    

            Գիտակցությունը սարսափ է տեսնում, աչքը՝ գեղեցկություն (10, էջ 52)։  Բերանումս լեզու կա, գլխումս՝ խելք (8, էջ 244)։                                                                   Բերված օրինակները համապատասխանում են իսկ շաղկապով կապակցված բարդ նախադասություններին։  
            Իսկ շաղկապի իմաստ արտահայտող շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում կարող են դրսևորվել նաև զուգադրահակադրական հարաբերություններ, որոնց վառ օրինակ կարող են ծառայել մեկը…մյուսը, մեկից... մյուսից, մի կողմում...մյուս կողմում զուգադրական կապակցության բառական միջոցները։ Բերենք բնագրային օրինակներ.   
            Մեկը խաղում է դերասանի ոգևորությամբ, մյուսը ծխում է կրոնական ջերմեռանդությամբ (18, էջ 239): Մեկից գարշում էի, մյուսից՝ վախենում (8, էջ 99)։ Մի կողմում կանգնած էր մեռնողի կինն աղջկա հետ, մյուս կողմում՝ որդիները (17, էջ 12)։
            Բերված օրինակները համապատասխանում են իսկ շաղկապով կապակցված բարդ համադասական նախադասություններին։     
            Բերված օրինակներից երևում է, որ հակադրական հարաբերություն արտահայտող նախադասությունն արտահայտում է նաև համեմատական հարաբերություն։ Պ
Պողոսյանը նույնպես գտնում է, որ «յուրաքանչյուր հակադրություն միաժամանակ ենթադրում է առարկաների և երևույթների համեմատություն, սակայն համեմատության հետ առնչություն ունենալով հանդերձ՝ հակադրությունն ընդգծում է ոչ թե տարբեր առարկաների ու երևույթների ընդհանրությունները, այլ նրանց այն տարբերությունները, որոնք հակադրական են» [13, էջ 165 - 166]։          
            բ) շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններ, որոնք համապատասխանում  են բայց շաղկապին։        
            Բայց շաղկապին համարժեք շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում առաջին նախադասության ստորոգյալը կարող է լինել դրական, իսկ երկրորդ նախադասության ստորոգյալը՝ ժխտական: Բերենք բնագրային օրինակներ.         
                                                                                                                                        Հազար կտոր կլինի՝ չի ընդունի (6, էջ 13): Կկռվենք՝ երկիրը չենք տա (5, 178):
            Վերոհիշյալ նախադասությունները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններ են, որտեղ առաջին նախադասությունների  ստորոգյալներն  արտահայտված են դրական խոնարհմամբ, իսկ երկրորդ նախադասությունների ստորոգյալները ժխտական են: Առաջին նախադասության ստորոգյալները դրված են պայմանական ապառնիով,
իսկ երկրորդ նախադասության ստորոգյալները՝պայմանական եղանակի ժխտական ձևով:      
           
Բերված օրինակները համապատասխանում են բայց շաղկապով կապակցված բարդ համադասական նախադասություններին։     

            գ) շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններ, որոնք համապատասխանում են այլ շաղկապին։     
            Այլ շաղկապին համարժեք շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում առաջին նախադասության ստորոգյալը կարող է լինել ժխտական, իսկ երկրորդ նախադասության ստորոգյալը՝ դրական: Այդպիսի նախադասություններում առաջին նախադասության մեջ նկարագրված երևույթը ժխտվում է, իսկ երկրորդ նախադասության մեջ այն հաստատվում է: Նման կառուցվածք ունեցող նախադասություններում հեշտությամբ կարելի է տեղադրել այլ, այլ միայն շաղկապները: Բերենք բնագրային օրինակներ.     

            Մարդ իրենով չի մենակ կենդանի, աշխարհքով է կենդանի (4, էջ 563)։ Ճակատամարտում լաց չեն լինում, կռվում են (4, էջ 106)։                                                        Բերված օրինակները համապատասխանում են այլ շաղկապով կապակցված բարդ համադասական նախադասություններին։    
            Հայտնի է, որ հակադրության դեպքում իրար մոտ հանդես են գալիս հակադիր իմաստ ունեցող բառեր և արտահայտություններ:Հակադրական հարաբերություն արտահայտող բարդ նախադասություններում հակադրվում են երկու հակադիր փաստեր, եղելություններ, դատողություններ։ Այդպիսի կառույցները երկբաղադրիչ են, կազմում են փակ շարք և շարադասությամբ էլ կայուն են։ Հակադրական հարաբերություն արտահայտող բարդ նախադասություններում կարևոր նշանակություն ունի նաև հնչերանգը, քանի որ հնչերանգով են տարբերակվում թվարկման և հակադրական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները։ Մենք գիտենք, որ թվարկման հարաբերություն արտահայտող բարդ նախադասություններն արտասանվում են թվարկման, իսկ հակադրական  հարաբերություն արտահայտող բարդ նախադասությունները՝ հակադրության հնչերանգներով։ Գ Գարեգինյանը գտնում է, որ «հակադրական հնչերանգը տարբերվում է թվարկման հնչերանգից և արտահայտվում է արտասանության ավելի լարված տոնով և բաղադրիչների միջև դադարի ավելի մեծ տևողությամբ» [4, էջ 52]։  
            Շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություն արտահայտող կառույցներում մենք բազմիցս հանդիպել ենք նաև այնպիսի կառույցների, որոնք արտահայտում են զուգադրահակադրական հարաբերություններ։ Բերենք բնագրային օրինակներ.        
            Շահենը բարու մարմնացումն էր, Թոլոյանը՝ չարի (
8, 476)։ Տղաները նստեցին սեղան, աղջիկները մնացին կանգնած (8, էջ 323)։                                                                           Մեր ուսումնասիրությունների ընթացքում մենք հանդիպել ենք նաև այնպիսի կառույցների, որոնք արտահայտում են զուգադրահակադրական հարաբերություններ ստորոգյալների դրական և ժխտական խոնարհումներով։ Բերենք բնագրային մի օրինակ. Շահենը հաջողություն ուներ աղջիկների մեջ, Արամը՝ չուներ (8, էջ 350)։     
            Զուգադրական  հարաբերություններ արտահայտող բարդ նախադասություններին հատուկ է զուգադրության հնչերանգը։ Ըստ
Ն Պառնասյանի ՝ «զուգադրության հնչերանգը լսվում է կապակցված այն բարդ համադասական նախադասություններում, որոնց մասերը զուգադրված են միմյանց, կատարում են հավասար դեր ամբողջ բարդ նախադասության բովանդակության բացահայտման համար և բնորոշվում են զուգադրվող բառերի ուժեղ շեշտվածությամբ ու մասերի միջև ընկած համեմատաբար երկար դադարով» [12, էջ 13]։                                            Հակադրական հարաբերություններ արտահայտող շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում կարևոր են հատկապես հականիշների գործածությունը։ «Հականիշները, - գրում է Լ Եզեկյանը, - իրար հակադիր իմաստ արտահայտող բառերն ու հակադիր արտահայտություններն են, որոնք խոսքի մեջ գործածվում են տարբեր նպատակներով և ոճական տարբեր երանգներով» [7, էջ 104]։  
            Ինչպես մենք գիտենք, հականիշները լինում են բացարձակ և ժխտական։ Ըստ Լ Եզեկյանի՝ «բացարձակ հականիշներն արտահայտում են տրամաբանորեն իրար հակառակ հասկացություններ, իսկ ժխտական հականիշների մեջ մտնող բաղադրիչներից մեկը ժխտում և բացասում է մյուս բաղադրիչի ցույց տված հատկանիշի առկայությունը» [7, էջ 104]։ Սովորաբար ժխտական հականիշներ են կազմվում ան, ապ, դժ, տ, չ նախածանցների միջոցով։ Բերենք բնագրային օրինակներ        
            Հաջողությունը միացնում է, անհաջողությունը՝ բաժանում (9, էջ 44)։Ես գոհ եմ, իրենք են դժգոհ (14, էջ 37)։ Ունևորին շատ բարեկամ, չունևորին քիչ բարեկամ (9, էջ 18)։Մեկ կարգվողն է փոշմանել, մեկ չկարգվողը (9, էջ 38)։        
            Նշված զույգերից առաջինները ցույց են տալիս հատկանիշի դրական և հաստատական լինելը, իսկ երկրորդները՝ հատկանիշների  ժխտումը, բացակայությունը։ Է
Աղայանը նշում է, որ «նշված զույգերի մեջ առաջինները դրական բևեռներ են ներկայացնում, այսինքն՝ ցույց են տալիս տվյալ հատկանիշով օժտված լինելը, իսկ երկրորդները՝ այդ հատկանիշի բացակայությունը և ոչ թե առաջիններին բևեռապես հակադիր հատկանիշ» [2, էջ 354]։         
            Սովորաբար հականիշային բառազույգեր են կազմվում միևնույն խոսքի մասերով։ Բերենք բնագրային օրինակներ
                             
            ա) գոյականներով    
   Ուրախության
ժամանակ հարևանն է առաջինը  ծափ տալիս, տխրության  ժամանակ էլի հարևանն է առաջինը ահազանգում (11, էջ 180):   
Այս օրինակում հարկադրված են ուրախություն և տխրություն գոյականները։
            բ) ածականներով      
   
 Ջանասեր ձեռքը դատում է, ծույլ ձեռքը՝ փչացնում (9, էջ 51)։      
            Ինչպես տեսնում ենք, այս օրինակում հակադրված են ջանասեր – ծույլ  ածականներ
ը։       
            գ) դերանուններով   
   Այնտեղ
գետն է խշշում ահա,          
 Այստեղ ձոր է վայրի, քարոտ (15, էջ 303)։      
Այս օրինակում հարկադրված են այնտեղ և այստեղ ցուցական դերանունները
            դ) մակբայներով.      
   Այսօր ենք այդպես, վաղը արիասիրտ կլինենք (6, էջ 100)։   
Այս օրինակում հարկադրված են այսօր և վաղը ժամանակի մակբայները։    
            ե) գոյականաբար  գործածված դերբայներով       
    Մեռնողները մեռնում են, ապրողները շարունակում են ապրել (8, էջ 497)։                   Այս օրինակում հարկադրված են մեռնողները և ապրողները ենթակայական դեբայները , որոնք գործածված են գոյականաբար։  
            զ) բայերով     
    Նորից իջանք մի ձոր, նորից բարձրացանք (18, էջ 180)։   
Այս օրինակում հակադրված են իջանք – բարձրացանք  բայերը։     
            Այսպիսով, սույն հոդվածում անդրադարձանք շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություններ արտահայտող  բարդ նախադասություններին և նրանց արտահայտման հիմնական միջոցներին։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները, որոնք արտահայտում են հակադրական հարաբերություններ, երկբաղադրիչ են, ունեն փակ կառուցվածք, բնորոշվում են հակադրական հնչերանգով և բաղադրիչ նախադասությունների ազատ շարադասությամբ։ Այդպիսի կառույցներում կարևոր է նաև եղանակաժամանակային ձևերի համապատասխանությունը։ Բաղադրիչ նախադասությունների կառուցման գործում մեծ է հատկապես զուգահեռականության դերը։ Այդպիսի կառույցներում երկրորդ բաղադրիչ նախադասությունը կարող է լինել թերի։ Իմաստով և կառուցվածքով շարահարությամբ կապակցված հակադրական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ նախադասություններին։  

 

 

Список литературы

  1. Абегян М. Теория армянского языка (на армянском языке), Ереван, издательство «Митк», 1965, 699 с.
  2. Агаян Э. Б. Основы языкознания (на армянском языке), издательство Ереванского университета, 1987, 736 с.
  3. Аракелян В. Синтаксис армянского языка, том 2 (на армянском языке), Ереван, издательство АН Армянской ССР, 1964, 468 с.
  4. Гарегинян Г. Л. Современный армянский язык. Сложное предложение, (на армянском языке), Ереван, издательство Ереванского университета, 1991, 432 с.
  5. Демирчян Д. Собрание сочинений в шести томах, т. 3 (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1956, 486 с.
  6. Демирчян Д. Собрание сочинений в шести томах, т. 4 (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1957, 608 с.
  7. Езекян Л. К. Армянский язык, издательство Ереванского университета, Ереван, 2005, 398 с.
  8. Зарьян Наири, Собрание сочинений в четырех томах, т. 4 (Романы) (на армянском языке), издательство «Советский грох», Ереван, 1985, 728 с.
  9. Немецко-армянский словарь пословиц. Составители: Агаекян К. Н. и др. издательство Ереванского университета, Ереван, 1988, 170 с.
  10. Овсепян Б. А. Избранные произведения в двух томах, т. 2, (на армянском языке), издательство «Советский грох», Ереван, 1988, 584 с.
  11. Папаян Арамашот, Большая свадьба (на армянском языке), издательство «Советский грох», Ереван, 1987, 631 с.
  12. Парнасян Н. Бессоюзные сложные предложения в современном армянском языке. «Вопросы языка и стиля» номер 2, Издательство АН СССР, Ереван, 1964, с. 5 – 153.
  13. Погосян П ․ М. Основы речевой культуры и стилистики, книга 2, 396 с.
  14. Сагиян Амо, Сезам откройся (Стихи) (на армянском языке), издательство «Советский грох», издательство «Айастан», Ереван, 1972, 279 с.
  15. Сарян Гегам, Сочинения (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1956, 552 с.
  16. Шалунц Р ․ Н., Антонимы в современном армянском языке, Издательство АН Армянской ССР, Ереван, 1979, 179 с.
  17. Ширванзаде Ал. Собрание сочинений в десяти томах, т. 3, издательство «Айпетрат», Ереван, 1959, 534 с.
  18. Ширванзаде Ал. Собрание сочинений в десяти томах, т. 9, издательство «Айпетрат», Ереван, 1961, 614 с.
Справка о публикации и препринт статьи
предоставляется сразу после оплаты
Прием материалов
c по
Осталось 2 дня до окончания
Размещение электронной версии
Загрузка материалов в elibrary
Публикация за 24 часа
Узнать подробнее
Акция
Cкидка 20% на размещение статьи, начиная со второй
Бонусная программа
Узнать подробнее