ԲԱՌԱՅԻՆ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՇԱՐԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԲԱՌԱՅԻՆ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՇԱՐԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Авторы публикации

Рубрика

Лингвистика

Просмотры

8

Журнал

Журнал «Научный лидер» выпуск # 21 (23), июль ‘21

Дата публикации 24.07.2021

Поделиться

Սույն հոդվածում քննվում են բառային կրկնությունների տեսակները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։

Կրկնությունը խոսքին ընձեռում է հուզաարտահայտչական մեծ հնարավորություններ, որոնց շնորհիվ խոսքը ձեռք է բերում բազմաթիվ իմաստային նրբերանգներ։ Այն նպաստում է բառի արտահայտած իմաստի և պատկերավորության ուժեղացմանը, բառերն ու արտահայտություններն ընդգծվում են, դրսևորվում է ուժեղ  հուզականություն, որի շնորհիվ մեծանում է խոսքի արտահայտչական ուժը և ստեղծվում է համապատասխան տրամադրություն։
         «Կրկնությունը այն բանադարձումն է, որի դեպքում միևնույն բառը, բառակապակցությունը կամ նախադասությունը ասվում է երկու կամ ավել անգամ՝ խոսքն ավելի արտահայտիչ դարձնելու, նրա հուզականությունն ուժեղացնելու նպատակով» [8, էջ 36]։ Կրկնությունը լեզվի արտահայտչական միջոց է, քանի որ բառերի կամ բառակապակցությունների կրկնության շնորհիվ խոսքը դառնում է արտահայտիչ և հուզիչ։ Նրա միջոցով բառերն ու արտահայտություններն ընդգծվում են ու ուժեղանում, և խոսքերը ստանում են  տարբեր իմաստային նրբերանգներ։        
         Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում կրկնությունը կիրառվում է ինչպես չափածո , այնպես էլ արձակ երկերում։ Այն կարող է լինել տողասկզբում, տողամիջում և տողավերջում։ Արձակում կրկնության շնորհիվ ուժեղանում է խոսքի արտահայտչականությունը,  իսկ չափածոյում նպաստում է բանաստեղծական ռիթմի  և երաժշտականության ուժեղացմանը։ Կրկնությունը նպաստում է նաև խոսքի  սաստկացմանը։
          Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում բառային կրկնությունների կիրառությունը շատ կարևոր է, քանի որ նրանց շնորհիվ խոսքը դառնում է հուզիչ, տպավորվող և հիշվող։    
         Մեր  ուսումնասիրության ընթացքում շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում մենք հանդիպել ենք կրկնության բազմաթիվ տարատեսակների: Կրկնությունները մեծ կիրառություն ունեն հատկապես խոսակցական լեզվում և շատ կարևոր են իմաստային հարաբերությունների հստակեցման համար։  Սույն հոդվածում մենք կփորձենք անդրադառնալ շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում տեղ գտած բսռային կրկնությունների տեսակներին՝  հիմնվելով համապատասխան բնագրային օրինակների վրա։        
          Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում մենք հանդիպել ենք կրկնության հետևյալ տեսակներին՝
հարակրկնությանը (նույնասկզբին), վերջույթին (նույնավերջին), հանգույցին, կցուրդին, զուգապատկությանը  և  խաչաձևմանը։      
          Ամենից  առաջ մենք կներկայացնենք կրկնության տեսակներից  հարակրկնությունը (նույնասկիզբը) և վերջույթը (նույնավերջը), որոնց հանդիպում ենք շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։ Հարակրկնության դեպքերին մենք ավելի հաճախակի ենք հանդիպում, քան վերջույթին։ Կրկնության այս երկու տեսակներն էլ օգտագործվում են հուզական արտահայտչականություն հաղորդելու նպատակով։       
         Հարակրկնությունը առավելապես բնորոշ է չափածո խոսքին, քան արձակին։ Այն «բառերի կամ բառակապակցությունների տողասկզբի կրկնությունն է» [2, էջ 95]։  Չափածո խոսքում այն արտահայտվում է տողասկզբի բառի կրկնությամբ, իսկ արձակում՝ նախադասությունների սկզբում։ Վ․ Առաքելյանը նշում է, որ «սա կրկնության մի այնպիսի տեսակ է, երբ որևէ միավոր՝ նախադասություն, տող, տուն, պարբերություն և այլն սկսվում է միևնույն բառով, բառակապակցությամբ և այլն» [1, էջ 128]։ Հարակրկնության ցայտուն օրինակ է Եղիշե Չարենցի հետևյալ քառատողը․     
Հմայում է ինձ լապտերը փողոցային,    
Հմայում է փողոցների աղմուկը հին,     
Հմայում է պատուհանի ջահը թարթող,
Հմայում են հայելիները կախարդող։ (6, էջ 140)։       
          Վերոհիշյալ բնագրային օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է, որը բաղկացած է չորս բաղադրիչ նախադասություններից։  Հեղինակը բանաստեղծության բոլոր տները սկսում է միևնույն արտահայտությամբ՝ կրկնելով բոլոր չորս  բաղադրիչ նախադասությունների սկզբում «հմայում է» բայական ստորոգյալը, որը կրում է տրամաբանական շեշտ  և ուշադրությունը կենտրոնացնում է նախադասության գլխավոր մտքի վրա։     
    Բերենք հարակրկնության մեկ այլ օրինակ Համո Սահյանից
Ուրիշ ամպեր են նստել սարերին, 
Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին,
Ուրիշ աչքեր են նայում արևին (9, էջ 33)։
          Նույնը մենք տեսնում ենք նաև այս օրինակում, որտեղ բանաստեղծը «ուրիշ» բառի կրկնությամբ իր խոսքը դարձնում է հնչեղ և ներգործուն։ Այստեղ «ուրիշ» որոշիչը, որը կատարում է ածականի  պաշտոն և կրկնվում է յուրաքանչյուր տողի սկզբում, ավելի ներգործուն է դարձնում խոսքը:

          Արձակում նույնպես հանդիպել ենք այդ արտահայտչամիջոցին։ Եթե հարակրկնությունը կիրառվում է արձակ խոսքում, ապա կրկնությունը կատարվում է նախադասությունների սկզբում։  Բերենք բնագրային մի օրինակ.    
          Ցուրտը կծում է շան նման, ցուրտն ինձ համար սարսափելի է ռումբից (10, էջ 200)։
          Ինչպես  երևում է, վերոհիշյալ օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է։ Այն բաղկացած է երկու բաղադրիչ նախադասություններից, որտեղ ենթական կրկնվել  է յուրաքանչյուր բաղադրիչ նախադասության սկզբում։        
          Վերջույթը նույնպես խոսքի արտահայտչամիջոց է։ Այն հակադրվում է նույնասկզբին։ Ի տարբերություն նույնասկզբի՝ վերջույթը դրվում է շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների վերջում։ Վերջույթը, ի տարբերություն նույնասկզբի, սահմանափակում է շարահյուսական կառույցը։    Այն բառի կրկնությունն է նախադասությունների կամ տողերի վերջում։ «Նույնավերջը       կամ վերջույթը, գրում է հայ լեզվաբան Լ․ Եզեկյանը, -   գեղարվեստական ոճում, առավել ևս չափածոյում, բառերի կամ կրկնությունների տողավերջի կրկնությունն է»[2, էջ 96]։ Բերենք մի բնագրային օրինակ․  
Հարսի չքնաղ լույս երեսին քողն է անուշ, լավ լսեք ինձ,    
Մայիս ամսին վարդի վրա ցողն է անուշ, լավ լսեք ինձ,     
Ամենից շատ հայրենիքի հողն է անուշ, լավ լսեք ինձ(12, էջ 121)։
          Ինչպես մենք տեսնում ենք, գեղեցիկ վերջույթով է օժտված յուրաքանչյուր տողի վերջում կրկնվող «լավ լսեք ինձ» արտահայտությունը, որով ցույց է տրվում հեղինակի հոգեկան զմայլանքը։                                                                                  
                                                                                                               Միևնույն նախադասության մեջ միաժամանակ կարող են հանդես գալ նաև նույնասկիզբը և նույնավերջը։ Բերենք բնագրային մի օրինակ․        
Միայն սարերն են նույնը մնացել,
Միայն քարերն են նույնը մնացել,
Միայն արևն է նույնը մնացել (9, էջ 33)։
          «Հանգույցը շարահյուսական այնպիսի կառույց է, որի դեպքում կրկնվում են բանաստեղծության տան և՛ առաջին, և՛ վերջին տողերը, այսինքն՝նույնասկիզբը և նույնավերջը հանդես են գալիս միասին»  [2, էջ 99]։ Բերենք բնագրային մի օրինակ․
Դարդս տվի քարերին՝քարերը չառան,  
Դարդս տվի սարերին՝ սարերը չառան․․․(4, էջ 70)։  
          Ինչպես երևում է, բերված օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է, որը բաղկացած է երկու բաղադրիչ նախադասություններից։ Առաջին և երկրորդ բաղադրիչ նախադասությունները սկսվում են «դարդս տվի» բառակապակցությամբ և ավարտվում են  «չառան» բայական ստորոգյալով։       
          Այսպիսով, հանգույցը բառի կրկնությունն է միաժամանակ նախադասությունների  սկզբում և  վերջում։.  
          «Կցուրդը շարահյուսական այնպիսի բանադարձում է, երբ նախադասության որևէ միավոր (բառ կամ բառակապակցություն) ավարտվում է մեկ բառով կամ բառակապակցությամբ, որը դառնում է հաջորդ տողի սկիզբ» [2, էջ 98]։       
          Կցուրդի շնորհիվ նույնպես խոսքը դառնում է հուզիչ ու արտահայտիչ։ Բերենք բնագրային մի օրինակ.

Քո հույզերը արթնանում են,       
Արթնանում են
ու ծաղկում (12, էջ 52)։  
         
Այսպիսով, կցուրդը բանաստեղծության տողի վերջին բառի կամ բառերի կրկնությունն է նախորդի սկզբում։         
          Զուգապատկությունը նույնպես նախորդ նախադասության վերջին բառի կամ բառերի կրկնությունն է հաջորդի սկզբում։ Այն, ի տարբերություն, կցուրդի, կիրառվում է արձակ խոսքում։ Բերենք բնագրային օրինակներ.
          Դռնից քշեն՝ մենք պատուհա՝նից, պատուհանից քշեն՝ կա օդանցք (7, էջ 196): Մահվանը նախորդում է խելագարությունը, խելագարությանը հաջորդում է մահը (11, էջ 177)։ Ամեն ինչ ոչինչ է, ոչինչը՝ ամեն ինչ (3, էջ 320)։
          Այսպիսով, կարելի եզրակացնել, որ կցուրդը բնորոշ է չափածոյին, իսկ զուգապատկությունը՝ արձակին։
          «Խաչաձևումը շարահյուսական այնպիսի բանադարձում է, երբ միևնույն նախադասության մեջ խոսքի տարբեր հատվածներ կամ առանձին բառեր իրար հետ կապակցվում են փոխատեղման եղանակով» [2, էջ 107]։   
          Այսպիսով, մենք գալիս ենք այն եզրակացության, որ խաչաձևումը շարահյուսական կառուցվածքի շրջումն է։ Բերենք բնագրային օրինակներ. 
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,     
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց (9, էջ 23)։
          Այսպիսով, մենք կարծում ենք, որ բառային կրկնությունների դերը շատ կարևոր է շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում, քանի որ դրանց միջոցով կապակցվում են  բաղադրիչ նախադասությունները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։ Բառային կրկնությունների շնորհիվ շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները ստանում են իմաստային տարբեր նրբերանգներ, որոնք ուժեղացնում են բառի արտահայտած իմաստը,  բառերն ու արտահայտությունները շեշտվում են, և խոսքը դառնում է ավելի հուզիչ ու արտահայտիչ։         Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ միևնույն բառերի կամ արտահայտությունների կրկնությունները լայնորեն տարածված են շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։    
          Մեր ուսումնասիրությունը թույլ է տալիս կրկնությունը դիտարկել բաղկացուցիչ մասերից մեկը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։
          Այսպիսով, մենք կարծում ենք, որ շարահարությամբ կապակցված բարդ նախադասուններն ուսումնասիրելիս չպետք սահմանափակվենք միայն  գոյություն ունեցող կապակցության միջոցներով, այլ ելնելով շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների առանձնահատկություններից՝ բացահայտել դրանց բազմազան դրսևորումները և ցույց տալ այն բոլոր կապակցման միջոցները, որոնցով կապակցվում են շարահարական բարդ նախադասությունները։        

          Քննելով բառային կրկնությունների տեսակները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում՝ մենք կարծում ենք, որ բառային կրկնությունների կիրառությունը շարահարությամբ կապակցված նախադասություններում նպաստում է բաղադրիչ նախադասությունների կապակցմանը, ինչպես նաև ապահովվում է իմաստային կառուցվածքի  ամբողջականությունը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։   

Список литературы

  1. Аракелян В.Д., О некоторых особенностях искусства повторения, журнал «Советская литература», Ереван, 1969, вып. 1.
  2. Езекян Л.К., Стилистический гид, Ереван, 2007.
  3. Зарян Н. Э., Сборник стихов в 4-х томах, ч №4, Ереван, «Советский писатель», 1985.
  4. Шираз Ованес, Памятник моей матери, Ереван, 1972 год.
  5. Ширванзаде, Сборник стихов, ч №3, Ереван, Айпетрат, 1959.
  6. Чаренц Егише, Избранные произведения, Айпетрат, Ереван, 1955.
  7. Папаян Арамашот, Великая свадьба, Издательство «Советский писатель», Ереван, 1987.
  8. Джакян Г Б, Хлгатян Ф H Հայոց, Армянский язык, учебник для 9-10 классов общеобразовательной школы, Ереван, 1994.
  9. Сахян Амо, Открытый Сезам, Издательство «Армения», Ереван, 1972.
  10. Саргсян М. Э. Избранные произведения, ч №1, Ереван, «Советский писатель», 1988.
  11. Саргсян М. Э. Избранные произведения, т. 2, Ереван, «Советский писатель», 1988.
  12. Сарьян Гегам Еркер, Айпетрат, Ереван, 1956.
Справка о публикации и препринт статьи
предоставляется сразу после оплаты
Прием материалов
c по
Осталось 2 дня до окончания
Размещение электронной версии
Загрузка материалов в elibrary
Публикация за 24 часа
Узнать подробнее
Акция
Cкидка 20% на размещение статьи, начиная со второй
Бонусная программа
Узнать подробнее